կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-10 03:22
Աշխարհ

Ծնունդներից գոհ է, գյուղատնտեսությունից՝ ոչ

Ծնունդներից գոհ է, գյուղատնտեսությունից՝ ոչ

ԼՂՀ Մարտակերտի շրջանում անցյալ տարի ժողովրդագրական աճ է արձանագրվել՝ շրջանում ծնվել է 386 երեխա: Այս մասին օրերս հայտարարել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Ժիրայր Գաբրիելյանը, որը վարչապետին է ներկայացրել շրջվարչակազմի 2010թ. հաշվետվությունը:

Շրջանում, վարչակազմի ղեկավարի հաղորդմամբ, իրականացվել են ավելի քան 8 միլիարդ դրամի շինարարական աշխատանքներ՝ նախորդ տարվա համեմատ 51.5 տոկոսով ավելի: Իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2010-ին կազմել է 5 միլիարդ 750 միլիոն դրամ, ինչը 3.8 տոկոսով զիջում է նախորդ տարվա ցուցանիշին:

Ինչպես հայտնում են կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը դժգոհություն է հայտնել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներից` հավաստիացնելով, որ առաջիկայում արվելու է ամեն ինչ շրջանի նախկին փառքը վերականգնելու համար:

Մարտակերտն աշխատատեղեր ունենալու առումով, հանրապետության մյուս շրջանների համեմատությամբ, գերիշխող դիրքում է: Դրմբոնի հանքարդյունաբերության գործարանը, կառուցվող ՀԷԿ-երը եւ հեռանկարային մի շարք այլ ծրագրեր, ըստ նրա, աշխուժություն կմտցնեն ինչպես շրջանի, այնպես էլ հանրապետության կյանքում: