|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանության զարգացման համար 2011-2013 թթ. հատկացվելու է 14 մլրդ ռուբլի. երեկ վտանգավոր բնական երեւույթների կանխատեսմանը նվիրված խորհրդակցության ժամանակ ասել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Նա ընդգծել է, որ առաջին հերթին հարկավոր է արդիականացնել հիդրոօդերեւութաբանական ամբողջ ցանցը եւ ընդլայնել ենթակառուցվածքները:
Վարչապետը նաեւ պահանջել է առանձնակի ուշադրություն դարձնել ռադիացիոն իրադրության վերահսկողության միասնական պետական ավտոմատացված համակարգի հետագա զարգացմանը:
Վ. Պուտինին անհանգստացնում է Ճապոնիայում տիրող իրավիճակը, եւ նա համարում է, որ Ռուսաստանի հեռավորարեւելյան տարածքներում բնապահպանական վիճակի մասին տեղեկատվությունը պետք է օբյեկտիվ լինի:
ITAR-TASS