|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուս երկրպագուների պահանջներն անհիմն են. «Անօրինական ոչինչ չկա: Ռուս երկրպագուն եկել է, որ նստի հայկական տրիբունայում, իսկ մենք չենք թողել: Ռուսական տրիբունայում 1300 տեղ էր, և բոլորն էլ զբաղված էին: Հայերն էին իրենց տոմսերը վերավաճառել ռուսներին: ՌԴ ֆեդերացիայի և պետության ղեկավարներն էլ գիտեն, որ ամեն ինչ արել ենք օրենքի սահմաններում»,- ասել է ՀՖՖ նախագահը:
Բոլորիս հուզող պարգևատրման հարցին Ռուբեն Հայրապետյանը ևս անդրադարձել է. «Մենք հաղթանակի համար ավելի շատ գումար էինք խոստացել, քան ռուսները: Մեծ թվեր էին խոստացել նաև Սամվել Ալեքսանյանն ու Ալիկ Մկրտչյանը: Չնայած ոչ ոքիի համար պարգևատրում չեմ տալիս, բայց այս խաղի համար տալու եմ, քանի որ պայքարեցին»,- ասել է ՀՖՖ նախագահը: