|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ճապոնիայի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում երկրաշարժից վնասված ատոմակայանների ռեակտորները վերականգնելու համար, բայց դեռ շատ շուտ է ասել, որ ատոմային ճգնաժամը հասել է շրջադարձային կետին. տեղեկացնում է Reuters-ը:
Այսօր Տոկիոյի էլեկտրական ընկերությունը հայտարարել է, որ «Ֆուկուսիմա-1»-ի բոլոր ռեակտորները միացվել են էլեկտրացանցին: Դրանք նորից վերագործարկելուց առաջ փորձարկվում են սառեցման համակարգերը եւ այլ անհրաժեշտ սարքավորումներ:
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը հայտարարել է, որ իրադրությունը ատոմակայանի տարածքում հետզհետե նորմալանում է, իսկ ԱՄՆ միջուկային հանձնաժողովի խոսնակ Գրեգորի Ջազկոյի խոքերով` ճառագայթման մակարդակը նվազում է:
Ճապոնիայի միջուկային անվտանգության գործակալության տվյալներով, սակայն, ճնշումը մեծանում է ամենավտանգավոր` երրորդ ռեակտորում, որը պարունակում է պլուտոնիում:
Իսկ Ճապոնիայի առողջապահության նախարարությունը մտահոգված է սննդամթերքում եւ ջրում առկա ռադիոակտիվ նյութերի մեծ քանակությունից:
Վերջին տվյալների համաձայն` մարտի 11-ի երկրաշարժից եւ ցունամիից զոհվել է 8649 մարդ, անհայտ կորել են 13261-ը, վիրավոր են 2644-ը: