«Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրածը, ըստ էության, մինի ծրագիր էր կարճաժամկետ հատվածում գնաճը զսպելու, տնտեսությունը, մասնավորապես` գյուղատնտեսությունը խթանելու, ոստիկանության, հարկային եւ մաքսային ոլորտների բարեփոխումների գործընթացը արագացնելու համար: Սրանք այն հարցերն են, որ մշտապես եղել են ՀՀԿ-ի, կոալիցիայի օրակարգում, եւ նախագահն այդ մասին խոսել է եւ ՀՀԿ-ի 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, եւ դրանից առաջ, եւ հետո: Եթե ՀԱԿ-ը չլիներ էլ աշխարհի երեսին, միեւնույն է, փուլ առ փուլ այդ քայլերը արվելու էին: Այնպես որ, սա այն տեղը չէ, այն բոստանը չէ, որտեղ կարելի է քար նետել. այդ քարը կարող է հետ շպրտվել` մի քանի անգամ ավելի ուժգին»,- թերթի թղթակցին ասաց Ռազմիկ Զոհրաբյանը: