|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահները տարածաշրջանային այցի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին են ներկայացնելու ԼՂ հարցով գնահատման առաքելության զեկույցը: Այդ մասին, ըստ 1news.az-ի, տեղեկացրել է այսօր Բաքու ժամանած ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
Նրա խոսքերով` մյուս համանախագահները եւս շուտով կլինեն Բաքվում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն Ադրբեջանի իշխանությունների հետ կանցկացվեն վաղը:
Ադրբեջանական կայքը տեղեկացնում է, թե դրանց ընթացքում քննարկվելու է նաեւ Աղդամի 9-ամյա բնակչի սպանության հարցը:
Պոպովը տեղեկացրել է, որ համանախագահները Երեւանում կլինեն մարտի 16-ին, նաեւ հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղ այցելել-չայցելելու մասին դեռ ճշգրիտ տեղեկատվություն չունի: