|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Գեղասահքի աշխարհի առաջնությունը հետաձգվել է օրերս Ճապոնիայում տեղի ունեցած աղետի հետևանքով. հաղորդում է «Կիոդո» գործակալությունը:
Ինչպես և սպասվում էր` շատ երկրներ խորհուրդ են տալիս իրենց քաղաքացիներին հրաժարվել Ճապոնիա մեկնելու մտքից, և միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել հետաձգել առաջնությունը: Հիշեցնենք, որ առաջնությունը պետք է մեկնարկեր մարտի 21-ին Տոկիոյում:
Մարտի 11-ի 9 բալանոց երկրաշարժը մոտ տասը մետրանոց ցունամի է առաջացրել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյից 373 կիլոմետր հեռավորության վրա: