Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի հարկային եւ մաքսային ռեժիմում բարեփոխումները պարտադիր են` գործարար միջավայրը բերալավելու համար, որը պետք է կատարվի օրենքի գերակայության ամրապնդման միջոցով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆը:
Անցումային շրջանի հերթական` 2010 թվականի զեկույցը ներկայացնելիս, նա նշեց, որ մեր երկրի տնտեսությունը շարունակում է վերականգնվել` 2009 թ-ին ունեցած ծանր հետընթացից հետո, երբ արտադրությունը նվազեց 14.2 տոկոսով նախորդ տարվա համեմատությամբ:
Անցյալ տարի գրանցված 2.6 տոկոս աճից հետո ակնկալվում էր, որ երկրի տնտեսությունը 2011-ին կընդլայնվի 4.5 տոկոսով: Ըստ զեկույցի` վերականգնումը բացատրվում է դրամական փոխանցումների ներհոսքի, մեծավալ պաշտոնական ֆինանսավորման եւ պղնձի գնի վերականգնմամբ:
Թեեւ այս ամենը փաստ է, սակայն դեռ չի նշանակում, թե բարեփոխումներն ավարտունացվել են: Տնտեսագետը նշեց, որ բիզնեսի ընդլայնմանը խոչընդոտող խնդիրներն են չափազանց շատ բյուրոկրատական քաշքշուկները, հարկային վատ վարչարարությունը եւ հմուտ աշխատուժի բացակայությունը:
Մեծ խոչընդոտ է նաեւ կոռուպցիան, որը մեզ մոտ, ըստ բանախոսի, 1995 թվականից այս կողմ աճել է: Եվ տարածաշրջանային երկրներից միայն Վրաստանն է կարողացել որոշակիորեն պայքարել դրա դեմ:
Էրիկ Բերգլոֆի խոսքերով ճգնաժամից Հայաստանը դասեր կարող էին քաղել, սակայն այդ դասերը լավ չեն սերտվել. «Հայաստանը նույնպես նման էր մի մեծ պղպջակի, որը ճգնաժամի ժամանակ պայթեց»:
Իսկ ներկայումս տնտեսության վիճակը բարելավելու եւ բիզնեսի ընդլայնումը խթանելու համար կառավարությունը պետք է անհրաժեշտ քաղաքական քայլեր ձեռնարկի` բարեփոխումների ընթացքն արգացնելու համար, ինչը հնարավորություն կտա երկրին ունենալ ավելի աշխույժ, կայուն աճ:
Ինչ վերաբերում է ներկայումս առկա գնաճին եւ այն զսպելուն, տնտեսագետը նշեց, թե գնաճային այս «շոկը» առկա է նաեւ տարածաշրջանային մյուս երկրներում, այն միայն հայաստանյան խնդիր չէ: Սակայն այս գնաճը ժամանակավոր բնույթ ունի եւ ՀՀ Կենտրոնական բանկն էլ այն զսպելու ճիշտ գտործիքներ է ընտրել:
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։