Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Յուրաքանչյուր, հատկապես` համապետական ընտրություններից առաջ միշտ էլ գալիս է մի պահ, որ ուզես, թե չուզես, իշխանություններին պետք է մի բան ցույց տաս: Ուրիշ կերպ պարզապես հնարավոր չէ իշխանափոխություն անել:
Բոլորիս կողմից շատ հարգված Տիգրան Կարապետյանը, օրինակ, որոշել է կարմիր քարտ ցույց տալ: Ի դեպ, քաղաքականապես շատ հասուն որոշում է` կարմիր քարտ ֆուտբոլասեր իշխանություններին:
Նույնը չենք կարող ասել ՀԱԿ-ի կողմից ի ցույց դրվելիք բանի մասին: Արամ Մանուկյանը, օրինակ, ասում է, թե իրենք իշխանություններին ցույց կտան, որ կարող են միջազգային կառույցներին մեսիջ ուղարկել: Քաղաքական առումով սրա թույլ կողմն այն է, որ մեսիջներ, սովորաբար, ուղարկում են միջազգային կառույցները եւ, բացի դրանց անվերապահ կատարումից, այլ պատասխան չեն սպասում:
Դաշնակցությունն ասում է, որ պատրաստվում է իշխանություններին ցույց տալ, թե ինչ արժե քվեն: ՀՅԴ-ն խնդիրներ է ունենալու այս հողի վրա: ՀԱԿ-ում եւ իշխանական շերտերում ուղղակի են հասկացել «Քվեն արժեք» է կարգախոսը եւ արդեն կողքից հետաքրքրվում են, թե ի՞նչ արժե այն եւ որտեղի՞ց կարելի է ձեռք բերել: