|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մեր տեղեկություններով` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջերս Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ բողոքել է, թե ոմանք իր դեմ հոդվածներ են պատվիրում` ակնարկելով նախագահական նստավայրը:
«Ոմանք էլ ասում են` դու ես իրենց դեմ հոդվածներ գրել տալիս, Հովի'կ»,- հակադարձել է Սերժ Սարգսյանը:
Աբրահամյանը հայտարարել է, թե ինքը որեւէ մեկի դեմ գրել չի տալիս, նման բան չկա:
Ինչին ի պատասխան` Սերժ Սարգսյանն արձագանքել է. «Դե, եթե դու նման բան չես անում, ուրեմն իրենք էլ չեն անում, Հովի'կ»: