կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-12 05:23
Սպորտ

Ռուսաստանի հավաքականի կազմը կփոխվի

Ռուսաստանի հավաքականի կազմը կփոխվի

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը Советский спорт-ին տված հարցազրույցում նշել է, որ Եվրո-2012-ի ընտրական փուլում Հայաստանի հետ կայանալիք հանդիպմանը Ռուսաստանի թիմի կազմը տարբերվելու է այն կազմից, որը մասնակցել է Իրանի հետ կայացած ընկերական հանդիպմանը:

 

-Մինչ իրանցիների հետ հանդիպումը Դուք ասել էիք, որ Աբու Դաբիի հանդիպման մեկնարկային կազմը մոտ է լինելու մարտին Երևանում կայանալիք հանդիպմանը մասնակցող կազմին: Պատրա՞ստ եք կրկնել այդ խոսքերը:

-Ոչ: Որովհետև որոշ ֆուտբոլիստներ ինչ-ինչ պատճառներով չհայտնվեցին հիմնական կազմում, և այն ժամանակ ես դեռ չգիտեի, որ, օրինակ, Շիրոկովը չի կարողանալու դաշտ դուրս գալ: Մենք իրավունք չունեինք վտանգի ենթարկել նրա առողջությունը և Ձագոևի առողջությունը ևս: Եվրոպայի լիգան ընկերական հանդիպումից կարևոր է:

 

-Կարելի՞ է ասել, որ Շիրոկովը պաշտպանության առանցքային ֆուտբոլիստն է:

-Կարելի է և այդպես ասել: Դուք ինքներդ կտեսնեք, երբ հրապարակվի Հայաստանի հետ հանդիպման կազմը: Ինչ վերաբերում է ձախ պաշտպանին, պետք է ասեմ, որ առաջնահերթ այդ դիրքին հավակնում է Ժիրկովը: Հույս ունեմ, որ նա կապաքինվի մինչ այդ հանդիպումը: Այժմ սպասում ենք «Չելսիի» բժիշկների վերջին լուրերին: Ինչ վերաբերում է Շիշկինին, ապա նա լիովին կարող է փոխարինել Անյուկովին: Իրանի դեմ խաղում նա շատ լավ հանդես եկավ: