Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության այսօրվա նիստում ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի միջեւ անսպասելի վեճ է ծագել, երբ արդարադատության նախարարը ներկայացնում էր օրենքների նախագծի մի փաթեթ, որով կանոնակարգվում են հանրահավաքների ու ցույցերի անցկացումը, ինչպես նաեւ իրավապահ մարմինների գործունեությունը դրանց ընթացքում։
Փաթեթում ներկայացվող առաջարկներն ակնհայտորեն հունից հանել են ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին։ «Այդ եվրոպացի փորձագետնե՞րը պետք է մեզ հուշեն, թե հանրահավաքների ժամանակ ազգային անվտանգությունն ու ոստիկանությունը իրենց ինչպես պահեն»,- արդարադատության նախարարի ելույթն ընդհատելով` ասել է Գ. Հակոբյանը։
Ի պատասխան՝ Հրայր Թովմասյանն էլ ասել է, որ պետք է նայել օրենքները եւ հարցնել իրավաբանների կարծիքները։
Սակայն կողմերի միջեւ վեճն այնքան է թեժացել, որ նիստի բարձրախոսները հատուկ անջատել են։
Ի վերջո, վիճաբանությանը միջամտել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ակնհայտորեն պաշտպանելով արդարադատության նախարարին։ «Իհարկե, այս նախագիծն ունի լուրջ քաղաքական նշանակություն, սրա վրա նաեւ միջազգային փորձագետներն են աշխատել»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ կողմերին խորհուրդ տալով եւս մեկ անգամ քննարկել տարաձայնությունները։