Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հունվարի 18-ին 95 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ նախաgահ Ջոն Ֆ. Քենեդու զինակից, Խաղաղության կորպուսի հիմնադիր Ռոբերտ Սարժենտ Շրայվերը, տեղեկացնում է France-Presse գործակալությունը:
Ռոբերտ Շրայվերը դեմոկրատական կուսակցության առաջադեմ գործիչ էր, այսպես կոչված` «Քենեդու կլանի» անդամ. 1953-ից նա ամուսնացած էր Քենեդու քրոջ` Յունիսի հետ: Նրանց դուստրը` Մարիան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի կինն է:
Ընտրություններում Քենեդու հաղթանակից հետո, Շրայվերը մտավ նախագահի աշխատակազմ: Հենց նա էլ համարվում է Խաղաղության կորպուսի հիմնադիրը. 1961-ին ստեղծված այս կազմակերպությունն ուներ դաշնային գործակալության կարգավիճակ:
Խաղաղության կորպուսն զբաղվում էր ամերիկացի կամավորներին տարբեր երկրներ ուղարկելով` կառավարական կառույցների, ոչ առեւտրային եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ կրթության, ձեռներեցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտներում համագործակցելու համար:
Քենեդու սպանությունից հետո Սարժենտ Շրայվերը շարունակեց աշխատանքը նախագահ Լինդոն Ջոնսոնի աշխատակազմում. զբաղվում էր սոցիալական ծրագրերով:
1994-ին Բիլ Քլինթոնը նրան պարգեւատրեց քաղաքացիական անձանց համար նախատեսված ամենաբարձր պագեւով` Ազատության մեդալովԼ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման, ցավակցություն հայտնելով Շրայվերի մահվան կապակցությամբ, նրան անվանել է «ականավոր սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկը»: