կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-13 22:05
Հասարակություն

Արտակարգ պատահարներ

Արտակարգ պատահարներ

Հրդեհ` Գյումրու ռեստորաններից մեկի թոնրատանը

 

Այս գիշեր`ժամը 00.47-ին, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 246/4 հասցեում գտնվող «Կումայրի» ռեստորանի տանիքում: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.00-ին, մարվել` 01.43-ին: Այրվել է ռեստորանի թոնրատան առաստաղը` 20 քմ մակերեսով:

 

Հրդեհ Այրում կայարանում

 

Հրդեհի մեկ դեպք էլ գրանցվել է նախօրեին. ժամը 23.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այրում գյուղի կայարանի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այրվել է այգեգործական տնակ` 88 քմ մակերեսով:

 

Մերկասառույցը` ավտովթարի պատճառ

 

Գեղարքունիքի մարզում` Լանջաղբյուր-Գեղարքունիք ավտոճանապարհի 12-րդ կմ-ում, նախօրեին մերկասառույցի պատճառով ճանապարհի երթեւեկելի մասից դուրս է եկել ՎԱԶ-2105 մակնիշի 07 ՍՏ 527 պետհամարանիշի ավտոմեքենան: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը: Փրկարարների կողմից ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի մաս: