Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են վերանայել ռուս չինովնիկների դեմ տնտեսական եւ վիզայի հետ կիապված սանկցիաները:
Եվրախորհրդարանի մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նիստը բացելով` պատգամավոր Հեյդի Հաուտալան (Ֆինլանդիա) իր ելույթի հիմնական մասը նվիրել է Խոդորկովսկու դեմ կայացված վճիռը քննադատելուն: Պատգամավորը երկրորդ դատական գործը անվանել է «Ռուսաստանում դատական համակարգի ձախողում»:
«Ռուսական դատական համակարգը եւ իր կաշառակեր դատարանը առանց որեւէ դժվարության մեղադրական վճիռ կայացրեց Խոդորկովսկու դեմ: Այսքան քաղաքականացված դատական համակարգը, որը բացահայտորեն ոտնահարում է օրենքի գերակայությունը, թույլ չի տալիս վստահելի համարել երկրում բարեփոխումներ կատարելու մասին խոսկացությունները»,- ասել է Եվրախորհրդարանի ենթահանձնաժողովի ղեկավարը:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Կրիստինա Օյուլանդի գլխավորությամբ խորհրդականները խնդրել են իրենց գործընկերներին ռուս չինովնիկների դեմ տնտեսական եւ վիզայի հետ կապված սանկցիաներ կիրառելու մասին` Խոդորկովսկու եւ Լեբեդեւի դեմ անարդար եւ քաղաքական դրդապատճառներով վճիռ կայացնելու համար:
Հիշեցնենք, որ դատավոր Վիկտոր Դանիլկինը դեկտեմբերի վերջին Խոդորկովսկու եւ Լեբեդեւի դեմ մեղադրական վճիռ էր կայացրել: Նրանք երկուսն էլ ազատազրկվել են 14 տարով: Այս մասին հաղորդում է «Газета.Ru»-ն: