Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեհրան-Ուրմիա չվերթը կատարող Boeing-727 օդանավն ընկել է Ուրմիա քաղաքից 7 կմ հեռավորության վրա: Ըստ որոշ տեղեկությունների` օդանավում 95 ուղեւոր է եղել` ներառյալ անձնակազմի անդամները:Սակայն այս թվերը խիստ հակասական են:
Իրանի պաշտոնական լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ զոհվել է 70, վիրավորվել 32-ը: Այս գործակալության փոխանցմամբ` օդանավում եղել է 94 ուղեւոր եւ 8 անձնակազմի անդամ:
Սակայն այլ լրատվամիջոցներ` հղում անելով Ուրմիայի հիվանդանոցներին` բոլորովին այլ տվյալներ են ներկայացնում: Մասնավորապես նշելով, որ այս պահին բուժում են ստանում մոտ 60 ուղեւորներ:
Որպես վթարի նախնական պատճառ նշվում է անբարենպաստ եղանակային պայմանները:
Պաշտոնյաները տեղեկացնում են, որ դեպքի վայրում 70 սմ հաստությամբ ձյան շերտը եւ անբարենպաստ եղանակը խոչընդոտում են փրկարարական աշխատանքներին: