Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրերս ուշագրավ պատմություն լսեցինք. Աբովյանի ոստիկանության քննիչներից մեկը հարկեր, տուրքեր թաքցնելու մեղադրանքով գործ է քննել և այդ գործը կոծկելու համար 27.000 դոլար կաշառք պահանջել թաքցնողից£
Անձը, որից պահանջվել է փողը, ձայնագրել է քննիչին և դիմել 6¬րդ վարչություն£ Այստեղ մի ամբողջ օպերացիա են մշակել և ձեռնամուխ եղել դրա իրականացմանը£ Երբ ամեն ինչ պատրաստ է եղել կաշառակեր քննիչին բացահայտելու և ձերբակալելու համար, պատահաբար կաշառակեր քննիչի գործընկերներից մեկը՝ նույնպես քննիչ, տեսել է, թե ինչպես է մեղադրյալը՝ հարկեր թաքցնողը, 6¬րդ վարչության տղերքի հետ մեքենա նստում, և զանգել է ընկերոջն ու զգուշացրել այդ մասին£ Երբ տվյալ անձը փողը ձեռքին, փորձել է գնալ քննիչի մոտ, վերջինս հրաժարվել է ընդունել նրան, և օպերացիան ձախողվել է£ Արյունքում, չնայած 6¬րդ վարչությունն ունեցել է կաշառքի մասին խոսակցության ձայնագրությունները, սակայն միայն դրանց հիման վրա չի համարձակվել գործ հարուցել, և սույն քննիչը փրկվել է քրեական պատասխանատվությունից£ Բայց դա չի խանգարել, որ քննիչին ու նրան զգուշացնող գործընկերոջըª մյուս քննիչին, գործից ազատեն£ Ահա այսպես են պայքարում կոռուպցիայի դեմ£