|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր կեսօրին Նոր Զելանդիայի հանքավայրում երկրորդ պայթյունն է տեղի ունեցել, որն առաջինից հզոր է եղել: Ածխահանքում աշխատող բոլոր 29 հանքափորները զոհվել են:
Դեռևս հայտնի չէ երկրորդ պայթյունի պատճառը: Հանքավայրի գործադիր տնօրեն Փիթեր Ուիթոլն ասել է, որ չի կարծում, թե պայթյունը փրկարարական աշխատանքների պատճառով է տեղի ունեցել: «Դրսից չի արվել ոչինչ, որ կարող էր առաջացնել պայթյունը, ինչ եղել է, եղել է հանքավայրի ներսում: Մենք տղաներին դուրս ենք ուզում հանել, մենք ամեն ինչ անում ենք՝ նրանց դուրս հանելու համար»,- ասել է նա:
«Սա ազգային ողբերգություն է, մենք սգում ենք զոհվածներին»,- ասել է Նոր Զելանդիայի վարչապետը: Նոյեմբերի 25-ին կառավարության երկրում կխոնարհվեն դրոշները: Վարչապետը կմեկնի Գրեյմութ՝ ցավակցություն հայտնելու զոհվածների ընտանիքներին և իր շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր վերջին հինգ օրերին ջանք չեն խնայել հանքափորներին փրկելու համար: