կարևոր
634 դիտում, 40 րոպե առաջ - 2026-11-15 16:42
Աշխարհ

Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն

Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկիին անվանել է «ոչ այնքան շնորհակալ, որքան սպասվում էր»։

Ինչպես նշում է «Newsweek»-ը, Բայդենը իր «Խոստացիր ինձ, Ամերիկա» հուշերում գրում է, որ նա և Զելենսկին երբեմն լարված հարաբերություններ են ունեցել։

ԱՄՆ նախկին նախագահն ընդգծել է, որ ուկրաինացի քաղաքական գործչի դերասանական փորձը հիանալի օգնություն է եղել, սակայն հաղորդակցության մեջ Զելենսկին ցուցաբերել է չափից ավելի համառություն և անբավարար երախտագիտություն։

«Մեր անձնական զրույցներում Զելենսկին կարող էր քմահաճ, համառ և ոչ այնքան երախտապարտ լինել, որքան ես սպասում էի», - գրում է ամերիկացի նախկին առաջնորդը։