կարևոր
916 դիտում, 34 րոպե առաջ - 2026-11-15 14:50
Հասարակություն

Ողբերգական ավտովթար Գավառում․ 15-ամյա տղան մաhացել է, 17-ամյա պատանին՝ վիրավորվել

Ողբերգական ավտովթար Գավառում․ 15-ամյա տղան մաhացել է, 17-ամյա պատանին՝ վիրավորվել

Նոյեմբերի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 22։30-ի սահմաններում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Նորատուս-Գավառ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին և հայտնվել դաշտում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Գավառի բնակիչ 15-ամյա Ռաֆայել Բ․-ն է, իսկ վիրավորը՝ 17-ամյա Դավիթ Բ․-ն։

Մահացածն ու վիրավորը սովորում էին Գավառի ավագ դպրոցում։ Իսկ թե ով է եղել նրանցից վարորդը, քննչական վարչությունում պարզում է։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածն ու վիրավորը Գավառում հայտնի «Բայազետ հոլլ»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության։