|
Փոխարժեքներ
15 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ անձեռնմխելիությունից զրկված դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ դատախազը քրեական հետապնդում է հարուցել և նրանց նկատմամբ բակայելու արգելք է կիրառվել: Տեղեկությունը հաստատել են նաև Դատախազությունից:
Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հատկանիշներով։
Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։
Հիշեցնենք, ըստ լրատվականի տեղեկությունների՝ գաղտնալսման արդյունքում պարզվել է, որ դատավոր Մասիս Մելքոնյանը ժամանակավորապես վերացրել է վարորդական իրավունքից զրկված անձի՝ երկրից մեկնելու արգելքը՝ հնարավորություն տալով վերջինիս լքել Հայաստանի տարածքը։