կարևոր
481 դիտում, 10 րոպե առաջ - 2026-11-14 16:33
Իրավական

Հարգելի՛ դատավորներ, նայե՛ք Մասիս Մելքոնյանին և խղճացե՛ք ինքներդ ձեզ․ Լիա Սարգսյան

Հարգելի՛ դատավորներ, նայե՛ք Մասիս Մելքոնյանին և խղճացե՛ք ինքներդ ձեզ․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․

«Հարգելի՛ դատավորներ, նայե՛ք Մասիս Մելքոնյանին և խղճացե՛ք ինքներդ ձեզ։

Այսքան ընդդիմադիր գործչի նկատմամբ կալանքի որոշումներ կայացրած դատավորին անգամ չեն խղճում, երբ նա այլևս սպառում է իրեն։

Մասիս Մելքոնյանի որոշումներով տարբեր տարիներին կալանավորվել են հետևյալ ընդդիմադիր գործիչները, հոգևորականները և քաղաքական հնչեղություն ունեցող գործերով անցնող անձինք.

1. Լևոն Քոչարյան — ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

2. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան — «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ։

3. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան — Շիրակի թեմի առաջնորդ։

4. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան — Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ։

5. Տիրան Խաչատրյան — Հայաստանի ազգային հերոս, գեներալ։

6. Վահե Դանիելյան — ՀՅԴ անդամ։

7. Գերասիմ Վարդանյան — ՀՅԴ անդամ։

8. Նարեկ Մալյան — հասարակական-քաղաքական գործիչ։

9.Նարեկ Սամսոնյան և Վազգեն Սաղաթելյան — «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ։

10.Դավիթ Սարգսյան — Ստեփանակերտի քաղաքապետ։

11. Գարիկ Գալեյան — զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայր։

12. Արթուր Սուքոյան — Լևոն Քոչարյանի օգնական։

13. Ալեքսանդր Կոչուբաև — փաստաբան։

14. Վահագն Մախսուդյան — գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի։

Եթե այլ անձանց մոռացա՝ հիշեցրեք»:

Ավելի վաղ հայտնել էինք՝ «Իշխանություն» լրատվականը գրել էր, որ դատախազը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նպատակով։ Անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու գործընթացից հետո նախատեսվում է բարձրացնել նաև դատավորների կալանավորման հարցը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։Խոսքը, մասնավորապես, վերաբերում է որոշ անձանց նկատմամբ դատական որոշումների կայացմանը, որոնց արդյունքում վերջիններս հնարավորություն են ստացել անարգել լքելու Հայաստանի Հանրապետությունը։