կարևոր
568 դիտում, 35 րոպե առաջ - 2026-11-14 15:54
Աշխարհ

Կա՛մ պատրաստ չէ, կա՛մ չունի թույլտվություն․ ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են՝ ինչու Զելենսկին չի մեկնում Մոսկվա բանակցությունների

Կա՛մ պատրաստ չէ, կա՛մ չունի թույլտվություն․ ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են՝ ինչու Զելենսկին չի մեկնում Մոսկվա բանակցությունների

Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ կամ պատրաստ չէ լուրջ երկխոսության, կամ դրա համար չունի Արևմուտքի թույլտվությունը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ G20-ի և ԱԽՏՀ-ի հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը, գրում է РИА Новости-ն։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում բազմիցս հայտարարել է, որ Զելենսկին կարող է մեկնել Մոսկվա, եթե պատրաստ է երկխոսության։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է․ ցանկության դեպքում Ուկրաինայի նախագահը կարող է ժամանել Ռուսաստանի մայրաքաղաք, որտեղ նրան անվտանգության երաշխիքներ կտրամադրվեն։ Ընդ որում, Զելենսկին, ըստ Պեսկովի, շատ լավ գիտի, թե ինչ որոշումներ պետք է կայացնի։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Զելենսկուն բանակցությունների նպատակով Մոսկվա այցելելու հրավերը Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում է։

«Մենք բազմիցս հրավիրել ենք Վլադիմիր Զելենսկուն Մոսկվա։ Նա չի գալիս։ Հավանաբար, պատրաստ չէ լուրջ խոսակցության։ Կամ նրան դա թույլ չեն տալիս արևմտյան հովանավորները»,- ասել է Բերդիևը։