կարևոր
1279 դիտում, 5 ժամ առաջ - 2026-11-14 09:05
Իրավական

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞. «Հրապարակ»

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է.

Հայաստանում գինու շաբաթվա օրեր են հայտարարված, եւ տարբեր չինովնիկներ, իրար հերթ չտալով, «մարտահրավեր»` «չելենջ» են ընդունում իրարից ու մյուսներին փոխանցում՝ խախտելով իրենց իսկ ընդունած օրենքները։

Դիցուք, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները տեսանյութեր են հրապարակել իրենց նախընտրած գինիների մասին, Գեւորգ Պապոյանի դեպքում ակնհայտ շահերի բախում կա․ նա իրավունք չունի իր ղեկավարած ոլորտի արտադրանքից 2 տեսակ գինու նախապատվություն տալ՝ անհավասար պայմաններ ստեղծելով մյուս արտադրողների համար, հետեւաբար՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է վարույթ նախաձեռնի նախարարի նկատմամբ:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ է խախտել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024-ին ընդունած՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը, մասնավորապես՝ 33-րդ հոդվածը, որով «Հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում է իր պաշտոնական (ծառայողական) դիրքն օգտագործել մասնավոր կազմակերպությունների (այդ թվում՝ առեւտրային կազմակերպությունների) համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար»: Իսկ նախարարը գինու թեմային անդրադառնալուց առաջ նախ գովազդում է իր սիրելի սրճարանը, որտեղից հրապարակել է տեսանյութը, եւ խոսում է սեփականատեր քույրերի մասին։