|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Քաբուլում հանդիպել է Աֆղանստանի տնտեսական հարցերով փոխվարչապետ Աբդուլ Գանի Բարադարի հետ։
Կողմերը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման և արդյունաբերության, առողջապահության, դեղագործության, գյուղատնտեսության, երկրաբանության, էներգետիկայի, տրանսպորտի ու լոգիստիկայի ոլորտներում փոխգործակցության հեռանկարները։ Առանձին անդրադարձ է կատարվել մաքսային համագործակցությանն ու միջտարածաշրջանային կապերի զարգացմանը։
2026 թվականի առաջին 8 ամիսների արդյունքներով՝ Ռուսաստանի և Աֆղանստանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան երկու անգամ՝ գերազանցելով 349 մլն դոլարը։ Ռուսաստանի արտահանումն Աֆղանստան աճել է 2,1 անգամ, իսկ աֆղանական ապրանքների ներմուծումը Ռուսաստան՝ 2,2 անգամ։
Ալեքսեյ Օվերչուկն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Աֆղանստանի կայուն զարգացմամբ։