կարևոր
868 դիտում, 3 ժամ առաջ - 2026-11-13 23:05
Աշխարհ

Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար

Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար

Գումարը կուղղվի էլեկտրամատակարարման, ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի վերականգնմանը, սոցիալական ենթակառուցվածքների պահպանմանն ու մարդասիրական օգնությանը։

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, ֆինանսավորման մի մասն ուղղվելու է նաև առաջնագծին հարակից շրջանների բնակիչներին, ներքին տեղահանվածներին և հարևան երկրներում, այդ թվում՝ Մոլդովայում ապաստանած ուկրաինացի փախստականներին աջակցելուն։

Համապատասխան որոշումն արդեն հավանության է արժանացել Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովի կողմից։