|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրամիության գագաթնաժողովը համաձայնեցրել է Ուկրաինայի հարցով փորձագիտական բանակցություններում ներգրավված պատվիրակության կազմը։ Դրանում կընդգրկվեն ԵՄ կառույցների և այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» երկրների ներկայացուցիչներ։
Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ ընդգծելով, որ ԵՄ առաջնորդները «աջակցում են բանակցություններին»։
Ավելի վաղ «Agence France-Presse» գործակալությունը հայտնել էր, որ պատվիրակության կազմում կլինեն Եվրահանձնաժողովի, ԵՄ խորհրդի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Լեհաստանի, ինչպես նաև ԵՄ անդամ չհանդիսացող Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։ Այսինքն՝ նույն կազմը, որին թույլ չէին տվել մասնակցել Աբու Դաբիում կայացած բանակցություններին։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում՝ նոյեմբերի 10-11-ին։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների բանակցությունների ընթացքում Ուկրաինայի հարցով քննարկումներին Եվրոպայի մասնակցության հարցը չի բարձրացվել։