կարևոր
604 դիտում, 2 ժամ առաջ - 2026-11-13 21:56
Աշխարհ

ԱՀԿ-ն զգուշացնում է Գազայում շնչառական հիվանդությունների կտրուկ աճի մասին. «Վատթարագույնը դեռ առջևում է»

ԱՀԿ-ն զգուշացնում է Գազայում շնչառական հիվանդությունների կտրուկ աճի մասին. «Վատթարագույնը դեռ առջևում է»

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ահազանգում է Գազայի հատվածում շնչառական հիվանդությունների դեպքերի կտրուկ աճի մասին՝ զգուշացնելով, որ առաջիկա ձմեռային ամիսներին իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ։

«Reuters»-ի հաղորդմամբ՝ հորդառատ անձրևներն ու ջրհեղեղներն արդեն իսկ նպաստում են տեղահանված պաղեստինցիների շրջանում վարակների տարածմանը։

Պաղեստինի օկուպացված տարածքներում ԱՀԿ ներկայացուցիչ Ռայնհիլդե վան դե Վեերդտը հայտնել է, որ սուր շնչառական վարակների գրանցված դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 33 հազարով։

Նրա խոսքով՝ ներկայումս շնչառական վարակներին բաժին է ընկնում բժշկական խորհրդատվությունների 11 տոկոսը։ 

«Ձմեռը դեռ ամբողջությամբ չի սկսվել։ Վատթարագույնն իսկապես դեռ առջևում է»,- հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ Իսրայելը Գազայի վրա լայնածավալ հարձակումները սկսեց, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համասը» 2023-ի հոկտեմբերին հարձակվեց Իսրայելի վրա: