|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նիդերլանդների թագուհի Մաքսիման ռազմական պատրաստություն անցնելուց հետո դարձել է այդ երկրի թագավորական բանակի պահեստազորի սպա՝ փոխգնդապետի կոչումով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիդերլանդների Թագավորական տան տարածած հաղորդագրությունում նշված է, որ Մաքսիման ծառայելու է որպես շտաբային սպա։
«Նիդերլանդների թագուհի Մաքսիման, պահեստազորի 23 այլ սպաների հետ միասին, երդում է տվել Նիդերլանդների թագավորական բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յան Սվիլենսի ներկայությամբ։ Որպես պահեստազորային՝ զինվորական պատրաստությունն անցնելուց և երդման արարողությունից հետո նրան շնորհվել է Նիդերլանդների թագավորական բանակի փոխգնդապետի կոչում»,- նշված է Թագավորական տան պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Արարողությունը տեղի է ունեցել Նիդերլանդների հարավում գտնվող Բրեդա քաղաքի Թագավորական ռազմական ակադեմիայում։