կարևոր
943 դիտում, 3 ժամ առաջ - 2026-11-13 17:44
Քաղաքական

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Լենա Մաթևոսյանը։

Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանը խոսել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների վերաբերյալ։ ԱԺ փոխնախագահը մտահոգություն է հայտնել երկրում իրավունքի գերակայության, ժողովրդավարության հետընթացի ու քաղաքական հետապնդումների վերաբերյալ, անդրադարձել իրավունքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին առկա լրջագույն մարտահրավերներին։ Իր խոսքում նա անդրադարձել է նաև քրեակատարողական հիմնարկներում, իր գնահատմամբ, առկա խնդիրներին՝ մասնավորապես պահման պայմաններին, ինչպես նաև վերջին շրջանում արձանագրված դեպքերին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին։

Կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր։ Դեսպանն ընդգծել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ ՀՀ Ազգային ժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը։