կարևոր
1219 դիտում, 3 ժամ առաջ - 2026-11-13 17:28
Աշխարհ

Իրանի ԶՈւ-ն խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ն

Իրանի ԶՈւ-ն խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ն

Ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքը ուրբաթ օրը որսացվել և ոչնչացվել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի ՀՕՊ համակարգի կողմից՝ երկրի հարավում գտնվող Սիրիկի ափամերձ Կուհեստակ շրջանում։ Այս մասին հայտնել է Իրանի բանակի հասարակայնության հետ կապերի բաժինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մի քանի ժամ առաջ ամերիկացի ագրեսոր-թշնամու MQ-1 անօդաչու թռչող սարքը որսացվել և խոցվել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի ՀՕՊ նոր համակարգի կողմից, որը գործում է երկրի հակաօդային պաշտպանության միացյալ շտաբի միասնական ցանցում, Կուհեստակ շրջանում (Սիրիկի ափամերձ հատված) և ոչնչացվել», - ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է իրանական պետական հեռուստառադիոընկերությունը։

Բանակում հայտարարել են, որ ոչ մի ակնթարթ չեն հապաղի Իրանի տարածքային ամբողջականության, ծովային սահմանների և շահերի պաշտպանության հարցում։