|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրոպական երկրներն են եղել Ռուսաստանի հետ ցանկացած երկխոսության խզման նախաձեռնողը, մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է մնում նրանց հետ շփումներին։ Այս մասին ՏԱՍՍ-ի՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորմանը Եվրոպայի միանալու վերաբերյալ հարցին պատասխանելիս նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես ուզում եմ ձեզ հիշեցնել՝ նախագահ Պուտինը երբեք չի հրաժարվել եվրոպացիների հետ շփումներից։ Եվ մենք՝ որպես ռուսական կողմ, ամենատարբեր մակարդակներով բազմիցս կրկնել ենք դա: Եվ նախագահ Պուտինը երբեք չի եղել եվրոպացիների հետ հարաբերությունների դադարեցման նախաձեռնողը։
Այդ հարաբերություններից, երկխոսությունից հրաժարվել են հենց իրենք՝ եվրոպացիները։ Մենք նաև տարբեր մակարդակներով բազմիցս կրկնել ենք, որ նա պատրաստ է և բաց է ցանկացած շփման համար», - հիշեցրել է Կրեմլի ներկայացուցիչը։