|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրամիությունում տարաձայնություններ են առաջացել այն հարցի շուրջ, թե ով պետք է ներկայացնի միավորումը Ռուսաստանի հետ բանակցություններում։ «Politico»-ն, հղում անելով եվրոպացի դիվանագետներին, գրում է, որ ԵՄ երկրները բաժանվել են առնվազն երեք ճամբարի։
Վեճերը սրվել են Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններից հետո: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները կասկած է հայտնել, թե եվրոպացիները կարող են միասնական թեկնածություն համաձայնեցնել:
Լրատվամիջոցի տվյալներով՝ երկրների մի մասը հանդես է գալիս Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի օգտին, որին աջակցում են մասնավորապես Իտալիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը և Էստոնիան: Մյուսները հարմար թեկնածու են համարում ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին՝ ենթադրելով, որ Մոսկվայի նկատմամբ նրա կոշտ դիրքորոշումը խոչընդոտ չէ։
Միևնույն ժամանակ Ֆրանսիան և Գերմանիան մտադիր չեն բանակցություններում Եվրոպան ներկայացնելու բացառիկ իրավունքը տալ Բրյուսելին:
Նշվում է, որ հատկապես սուր տարաձայնություններ է առաջացնում Կալասի թեկնածությունը։
«Դա կատա՞կ է... Հավանաբար նա վատագույն թեկնածուն է, որին կարելի էր ընտրել», - «Politico»-ին ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի։