|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի Մալաթիայի նահանգում վթարի է ենթարկվել S-70 ռազմական ուղղաթիռը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Վթարի պատճառը դեռ հայտնի չէ։ Օդանավի բեկորները հայտնաբերվել են, և անմիջապես սկսվել է որոնողափրկարարական գործողություն։
Միջադեպը տեղի է ունեցել Եշիլյուրթ շրջանում՝ Սամանքյոյ բնակավայրում։
Ուղղաթիռում գտնվող անձանց և հնարավոր տուժածների վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։