|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր արդյունավետությունը, և Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ իշխանությունների կայացրած ցանկացած որոշում չի ազդի միավորման կայունության վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության կայունությանը, անկախ նրանից, թե ինչ որոշում կընդունեն Հայաստանի իշխանությունները, դա որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա։ Այն ապացուցել է իր արդյունավետությունն ու փոխշահավետությունը։ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության նկատմամբ այլ պետությունների հետաքրքրությունն անընդհատ աճում է»,- ասել է Մատվիենկոն։