|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Թեհրանին անհապաղ վերադառնալ Վաշինգտոնի հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությանը վերջ դնելու համար։
Թուրքիայի առաջնորդի գրասենյակը հայտնում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Անթալիայում՝ COP 31 կլիմայական գագաթնաժողովի շրջանակներում։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգը։
«Կարևոր է, ժամանակ չկորցնելով, բանակցային մեխանիզմ ստեղծել։ Թուրքիան կշարունակի աջակցել խաղաղ ջանքերին՝ մեր տարածաշրջանի եղբայրական երկրների հետ միասին», – հայտարարել է Էրդողանը։
Նա հույս է հայտնել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունն արագ կավարտվի և ամուր խաղաղություն կհաստատվի։