|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ձմեռային շրջանում ընդլայնել Ուկրաինայի ֆինանսական աջակցությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Փարիզում նրանց մասնակցությամբ կայացած հանդիպման արդյունքներով հրապարակված հաղորդագրությունում։
«Վերահաստատեցինք Ուկրաինայի էներգետիկ անվտանգությանն աջակցելու մեր հանձնառությունը՝ որոշելով ակտիվացնել մեր ֆինանսական և նյութական աջակցությունը, որպեսզի օգնենք այս երկրին հաղթահարելու ձմեռը»,- նշված է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարությունում։
Նշվում է, որ G7-ի երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն ընդունել են Ուկրաինայի անհապաղ ֆինանսական կարիքներին առնչվող հարցերը 2027 թվականին և դրանից հետո համակարգված լուծելու անհրաժեշտությունը։