|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանը բացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) համար նախատեսված նոր ստորգետնյա հրթիռային քաղաք։
Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, միջոցառմանը մասնակցել են Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլլահին և ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին։ Նրանք այցելել են կորպուսի նոր ստորգետնյա հրթիռային օբյեկտներից մեկը։
Ավելի վաղ ԻՀՊԿ պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին հայտարարել էր, որ Թեհրանը վերացրել է հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները։