|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրամիությունը կդիմադրի եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության քննարկմանը, քանի դեռ Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիր չի ստորագրվել։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նրա պնդմամբ՝ եվրոպական անվտանգության ճարտարապետության շուրջ բովանդակալից բանակցությունները կարող են սկսվել միայն Ուկրաինայում հրադադարից հետո։
Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ դրանց ցանկանում են մասնակցել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջատար երկրները, իսկ Բրյուսելը կպնդի համապատասխան ձևաչափի կիրառումը։
Բուխարեստում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին նա հայտնել է Վլադիմիր Զելենսկիի՝ բանակցություններում աջակցություն ցուցաբերելու խնդրանքը բավարարելու մտադրության մասին։