|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կանադայի իշխանություններն ընդլայնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ հակառուսական պատժամիջոցների ցանկում ավելացնելով 38 իրավաբանական և 24 ֆիզիկական անձի։ Այս մասին Փարիզում G7-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը։
Այս սահմանափակումներն ուղղված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համակարգի այն օղակին, որը կապված է հրթիռների արտադրության հետ։
Ավելի վաղ Կանադայի իշխանությունները հակառուսական պատժամիջոցների ցանկում ներառել էին ավելի քան 3500 ֆիզիկական և իրավաբանական անձանց։