|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ֆրանսիայում շաբաթ օրը՝ նոյեմբերի 7-ին, լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել կյանքի թանկացման դեմ և ի աջակցություն երիտասարդության։
Ոստիկանությունը հայտնել է ամբողջ երկրում 360 մարդու ձերբակալության մասին։
Ինչպես հաղորդում է BFMTV-ն, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով, ցույցերին մասնակցել է 146 հազար մարդ, մինչդեռ կազմակերպիչները մասնակիցների թիվը գնահատել են 250 հազար։
Ներքին գործերի նախարարության տվյալներով, ակցիաներ են անցկացվել 141 վայրում։ Փարիզում, իշխանությունների գնահատմամբ, փողոց է դուրս եկել 46 հազար մարդ, իսկ կազմակերպիչների հաշվարկներով՝ 75 հազար։