|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կրակովում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների թվում կան տարբեր երկրների քաղաքացիներ։ Այս մասին ասել է Լեհաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Կարոլինա Գալեցկան։
«Նրանց թվում են հինգ երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Պորտուգալիայի քաղաքացիներ», - գրել է նա սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 7-ին մի երիտասարդ մեքենայից կրակ է բացել քաղաքի հին թաղամասում անցորդների վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ։ Եվս 16 մարդ վիրավորվել է, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են։
Հարձակվողը վիրավորվել է, ձերբակալվել և տեղափոխվել հիվանդանոց։ Նա Լեհաստանի քաղաքացի է։
Նրա տանը հայտնաբերվել է երեք դի։ Նախնական տվյալներով՝ նա սպանել է քրոջը և ծնողներին։