|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ներկա իրավիճակում Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումը քիչ հավանական է։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ այս պահին նման ծրագրերի իրականացումն անհնար է։
Պեսկովը նշել է, որ ապագայում հարցի լուծումը կախված կլինի գնորդների ցանկությունից և վաճառողների հնարավորություններից։ Նա նաև ընդգծել է, որ գազի համաշխարհային շուկան շատ ավելի մեծ է, քան եվրոպականը, իսկ տնտեսական աճի հիմնական կենտրոններն այսօր գտնվում են ոչ թե Եվրոպայում, այլ Գլոբալ հարավում։