|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանը դեռևս չի պատասխանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի նամակին, որն ուղղված էր Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին:
Ինչպես հայտնել է իրանական Tasnim գործակալությունը, նամակն իրանական կողմը ստացել է, սակայն դրան դեռ պատասխան չկա: Թեհրանը պնդում է, որ Վաշինգտոնը պետք է կատարի Իրանի յոթ պայմանները, իսկ ցանկացած դիրքորոշում, որը խախտում է իրանական այս վերջնական մոտեցումը, անընդունելի է:
Մեկ օր առաջ «The Wall Street Journal» թերթը հանդես էր եկել պնդմամբ, որ Ջեյ Դի Վենսը նամակ է հղել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ փորձելով վերսկսել բանակցությունները Իսլամական Հանրապետության հետ հակամարտության կարգավորման շուրջ: