|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի ազատ ոճային ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը (65 կգ) աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 65 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Թևանյանը մրցեց Իրանի ներկայացուցիչ, աշխարհի կրկնակի չեմպիոն Ռահման Ամուզադ Խալիլի հետ ու հաղթանակի հասավ 3:2 հաշվով:
Ավելի վաղ Թևանյանը հաղթել էր Մոնղոլիայից Զենեեմեդեր Բյամբասուրենին` 9:3 հաշվով և Ղազախստանից Օսիմժան Դաստանբեկին՝ 2:1 հաշվով: