|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի (ամբողջությամբ) առանձնատների գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի գազասպառողների, ժամը 9:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրի Ֆ. Թևոսյան փողոցի և Արգել բնակավայրի Երևանյան փողոցի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա, Բերքաշատ, Երասխահուն, Տանձուտ բնակավայրերի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Ջերմուկ քաղաքի գազասպառողների գազամատակարարումը։
«Գազպրոմ Արմենիա»-ը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։