|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ-ն և Իսրայելը մշակել են Իրանի դեմ նոր ռազմական գործողության ծրագիր, որը, դիվանագիտական բանակցությունների ձախողման դեպքում, կմեկնարկի ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։ Այս մասին հայտնում է «Axios» պարբերականը։
«Եթե վերջին պահին համաձայնագիր չկնքվի, ապա միջանկյալ ընտրություններից կարճ ժամանակ անց զանգվածային ռմբակոծություններով ուղեկցվող հարձակողական գործողությունների վերսկսումը հավանական է թվում։
Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Էյալ Զամիրը բանակցություններ է վարել ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար, ծովակալ Բրեդ Քուպերի հետ՝ հնարավոր հարվածներից առաջ գործողությունները համակարգելու նպատակով»,- գրում է պարբերականը։
Axios-ի աղբյուրների տվյալներով՝ դաշնակիցները նախապատրաստում են մեկշաբաթյա ռազմական գործողություն, որի ընթացքում նախատեսվում են զանգվածային հարվածներ Իրանի միջուկային օբյեկտներին, էներգետիկ ենթակառուցվածքներին և Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարությանը։