|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Առցանց առևտրի ռուսաստանյան խոշորագույն հարթակներից մեկը՝ «Ozon»-ը, իր լոգիստիկ օբյեկտների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով կրած կորուստները գնահատում է 30.1 միլիարդ ռուբլի (373.9 միլիոն դոլար):
Ինչպես փոխանցում է ԶԼՄ-ն, համաձայն ֆինանսական հաշվետվության՝ այս տարվա օգոստոսից հարձակման են ենթարկվել ընկերության 11 պահեստներ:
Ընկերությունը նշել է, որ տուժած օբյեկտներում պահվող ապրանքների և այլ ակտիվների նկատմամբ ռիսկերի մի մասն ապահովագրված էր, և իրենք ապահովագրական ընկերությունների հետ քննարկում են վնասի փոխհատուցման հարցը:
Ավելի վաղ «Ozon»-ը հայտարարել էր, որ հոկտեմբերի 13-ից դադարեցնում է ապրանքների ապահովագրումը զանգվածային վնասներից, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով: