|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցը չի համակարգվել Եվրոպայի մյուս երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Ֆրեդերիկսենը։
«Մենք միշտ ընդգծել ենք, որ երբ մի երկիր գործում է միայնակ, օրինակ՝ գնում է Մոսկվա, կարևոր է, որ մենք՝ եվրոպացիներս, լինենք միասնական»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:
Զրույցի գլխավոր թեման եղել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցը: Կողմերը քննարկել են նաև անվտանգության ապահովումը Բալթիկ ծովի և Եվրոպայի Հյուսիսի տարածաշրջաններում: