|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 14։16-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին ավտոբուսն արգելափակվել է ձյան շերտում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։
Ավտոբուսի 49 ուղևորները (որոնցից 20-ը երեխա) փրկարարների և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են Ամբերդ բնակավայր։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսը դուրս են բերել արգելափակումից։